Լոնդոնում աճուրդով վաճառելու են Հիտլերի սավանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2011 14:53

Այն սավանները, որոնք օգտագործել է Հիտլերը Մյունխենում բնակվելու ժամանակ, վաճառելու են նոյեմբերի 29-ին Անգլիայի Բրիսթոլում կայանալիք միջազգային աճուրդում:

Դրանց նախնական արժեքը 4,5 հազար դոլար է: Սավանների վրա ասեղնագործված են Հիտլերի անվան սկզբնատառերը, սվաստիկա և կայսրության արծիվները:

Հիտլերի անձնական սպիտակեղենը 1945-ին վաճառել է նրա մյունխենյան տան հսկիչը` Աննի Վինթեռը: Մի քանի տարի առաջ դրանք  Գերմանիայում ձեռք էր բերել մի մասնավոր հավաքորդ:

«Սավաններ հազվադեպ են հայտնվում  նման աճուրդներում»,- հայտնել է աճուրդի մասնագետ Մալքոլմ Քլերիջը:

 

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply