Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է ՀՀ ԿԳ նախարարին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 25, 2011 14:39

Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Վեհափառը, ողջունելով հայկական պատվիրակության այցը Լիբանան, հաջողություններ է մաղթել և ներկայացրել հայկական գաղթօջախի կրթական հաստատությունների հիմնախնդիրներն ու իրականացվող ծրագրերը: Նախարար Արմեն Աշոտյանը Վեհափառին ներկայացնելով այցի նպատակը` տեղեկացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Սփյուռքի կրթօջախների զարգացման հետ կապված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին, միաժամանակ պատրաստակամություն արտահայտելով աջակցել հայկական կրթօջախների հիմնախնդիրների լուծման ու զարգացման ծրագրերին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, նոր ուսումնական գրականության ստեղծման, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, համացանցում հայալեզու ռեսուրսների ընդլայնման, գաղթօջախների հայկական դպրոցներում կրթության որակի բարձրացման հետ կապված հարցեր:
Նախարարն այսօր Անթիլիասում այցելել է Հայ գրքի ցուցահանդես, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: ՀՀ կրթության և գիտության նախարարը ծանոթացել է տարբեր տարիներին Լիբանանում և սփյուռքահայ այլ գաղթօջախներում հրատարակված հայկական գրատպության  նմուշներին:
Այսօր նախարար  Արմեն Աշոտյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի մատուռ:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply