Տեղի է ունեցել ՈԱԱԿ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 25, 2011 14:24
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:Նիստում քննարկվել են հիմնադրամի նոր կառուցվածքին ու հաստիքացուցակին, բուհերի հավատարմագրման խորհրդի ձևավորման և գործունեության ընթացակարգին, խորհրդի փորձագիտական խմբի ձևավորմանը վերաբերող հարցեր և առաջարկություններ: Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է նաև խորհրդի փորձաքննության անցկացման ձեռնարկը և հիմնադրամի ֆինանսական քաղաքականությունը: Այնուհետև նիստի մասնակիցները հաստատել են հիմնադրամի 2012 թվականի բյուջեն:






Facebook
Tweet This
Email This Post
