ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 25, 2011 14:22

Նոյեմբերի 25-ին արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց ստորագրվելիք փաստաթղթերի` Հայաստանում ներպետական համաձայնեցման ընթացքի մասին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր հերթին ընդգծեց հայկական կողմի ակտիվ մասնակցությունը Կազմակերպության գործունեությանը, գոհունակություն հայտնեց կառուցողական մոտեցումների կապակցությամբ:

 

 

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply