Պակիստանում կինը մորթել է ամուսնուն ու համեմել տաքդեղով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 25, 2011 14:07
Պակիստանում ձերբակալել են մի կնոջ, որը սպանել է ամուսնուն ու փորձել նրանից կերակուր պատրաստել:
Սպանության պատճառը խանդն է . ամուսինը ցանկացել է երկրորդ կին ունենալ, ընդ որում, առանց առաջին կնոջ համաձայնության: Օրենքի համաձայն, Պակիստանում բազմակնությունը թույլատրելի է, սակայն միայն առաջին կնոջ համաձայնությամբ, չնայած այդ կարգին քչերն են հետևում:
32-ամյա Զայնաբ Բիբին և նրա 22-ամյա զարմիկ Զախիրը ձերբակալվել են ու գտնվում են հարավային Կարաչի քաղաքի Շահ Ֆեյսալ գաղութում: Գործը քննում է տեղի ոստիկանության պետ Նադիմ Բաիգը: «Նրանք սպանել են Ահմադ Աբասին, Զայնաբի ամուսնուն, կտրատել մարմինն ու պատրաստվել միսը կաթսայով եփել»,-ասել է Բաիգը:
Տունը հետախուզելով` հայտնաբերել են այն կաթսան, որի մեջ զոհի մարմնի կտորներն էին: Համացանցում հայտնվել են այդ կադրերը:






Facebook
Tweet This
Email This Post
