Կանխվել է մեկ այլ խանութի գողություն
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 25, 2011 14:33

Նոյեմբերի 24-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասում գտնվող մթերային խանութից գողություն է կատարվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը խանութի ներսում գտնվող սառնարանի ներքևի մասում հայտնաբերել է 20-ամյա դիմակավոր մի երիտասարդի. նա խոստովանել է, որ խանութի ապակին կոտրելով՝ փորձել է գողություն կատարել:
Գողոնն առգրավված է:
Երիտասարդը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 841 անգամ: