Եղեգնաձոր – Ջերմուկ ճանապարհին մեքենան մնացել էր ձնակույտի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 25, 2011 13:14

Նոյեմբերի 24-ին`ժամը 19.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր – Ջերմուկ ավտոճանապարհի 42-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և թաղվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական  վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Մ.Հարությունյանին կցագրված «ՎԱԶ-2121» մակնիշի 032 ՏՏ 04  պետհամարանիշի ավտոմեքենան:

 

 

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply