Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել “Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները” ընկերակցության մի խումբ անդամների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 25, 2011 13:07

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել “Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները” ընկերակցության մի խումբ անդամների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության խնդիրներին: Երկրի ղեկավարը կարեւորել է “Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները”  ընկերակցության դերակատարությունը այս գործում` նշելով Արցախի ազատամարտիկների միության հետ կապերի խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

2011-11-24

 

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply