Տանը մնացած 3-ամյա երեխային անվնաս ծնողներին են հանձնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 25, 2011 13:07

Նոյեմբերի 24-ին`ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի 1-ին փողոցի 3-րդ շենքի թիվ 65 բնակարանի դուռը փակվել է և ներսում է մնացել անչափահաս երեխա. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և 2009 թվականին ծնված Մարիամ Հովհաննիսյանին անվնաս հանձնել  ծնողներին:

 

Դիտվել է 653 անգամ:
Print Friendly

Leave a Reply