Անվտանգության համար` համատեղ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 25, 2011 12:57
Նոյեմբերի 25-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին, Արմեն Երիցյանը համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքը, նրանում ներգրավված ծառայություններն ու գործակալությունները և դրանց գործառույթները։
Արտակարգ իրավիճակների նախարարը, հիշատակելով Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքների վերացման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների դրսևորած աջակցությունն ու պրոֆեսիոնալիզմը, նշեց, որ ԱԻ նախարարությունն ու «Հարավկովկասյան երկաթուղին» համատեղ բազմաթիվ քայլեր ունեն անելու և ծրագրեր իրականացնելու երկրում արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և երկաթուղու անվտանգ շահագործման բնակավառում։
Հյուրերը շրջեցին նախարարության տարածքում, հետևեցին ԱԻՆ բարձրահարկ սեյսմակայուն նորակառույցի շինարարության ընթացքին։ Հյուրերն առանձնապես տպավորված էին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնով` աղետների կառավարման, խոցման գոտիների ավտոմատ տեղորոշման, կոնկրետ երկաթուղային գծերի և դրանց սպառնացող բոլոր տեսակի վտանգների ու ռիսկերի ծրագրերով, 911 ծառայությամբ։
Մինչ այդ ԱԻ նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքային խմբերը համագործակցության հուշագրի նախագիծ էին պատրաստել, որն որոշ սրբագրումներից հետո կստորագրվի շատ մոտ ապագայում։






Facebook
Tweet This
Email This Post
