Չարենցի փողոցում գտնվող մթերային խանութում ծեծի են ենթարկել վաճառողուհուն և գողացել դրամարկղում եղած գումարը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 25, 2011 12:44
Նոյեմբերի 24-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ երկու անհայտ անձինք Չարենցի փողոցում գտնվող մթերային խանութում ծեծի են ենթարկել վաճառողուհուն և գողացել դրամարկղում եղած գումարը:Պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մուտք են գործել մթերային խանութ, սպառնացել ու քաշքշել վաճառողուհուն, այնուհետև բացահայտ հափշտակելով դրամարկղում եղած 100.000 դրամ գումարը՝ դիմել են փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
|





Նոյեմբերի 24-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ երկու անհայտ անձինք Չարենցի փողոցում գտնվող մթերային խանութում ծեծի են ենթարկել վաճառողուհուն և գողացել դրամարկղում եղած գումարը:
Facebook
Tweet This
Email This Post
