Այրվել են ավտոմեքենայի խցիկն ամբողջությամբ, շարժիչի մալուխները և 3 անվադող
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 25, 2011 12:14
Նոյեմբերի 24-ին`ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզում` Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում («Ջերմուկի Մայր Գործարան» ՓԲԸ տարածքում) գտնվող կաթսայատանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ այրվում է Ռ.Հարությունյանին կցագրված «ԿամԱԶ» մակնիշի 623 ԼՏ 56 պետհամարանիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել`14.38-ին:
Այրվել են ավտոմեքենայի խցիկն ամբողջությամբ, շարժիչի մալուխները և 3 անվադող:






Facebook
Tweet This
Email This Post
