Փորձաշրջան Բելառուսում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 25, 2011 10:34
«Իմպուլս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Զավեն Բադոյանը մեկնել է Բելառուս, որտեղ մինչև դեկտեմբերի 7-ը փորձաշրջան կանցնի այդ չեմպիոն ԲԱՏԷ-ի կազմում: Վերջինս մասնակցում է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարին: Հիշեցնենք, որ ժամանակին ԲԱՏԷ-ում էր խաղում Հովհաննես Գոհարյանը:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Բադոյանն ընդգրկվեց Հայաստանի ազգային հավաքականում: Իսկ Հայաստանի առաջնությունում նա 8 գնդակ է խփել մրցակիցների դարպասը և ճանաչվել «Իմպուլսի» լավագույն ռմբարկու:






Facebook
Tweet This
Email This Post
