Քադաֆիի որդու մոտ հայտնաբերվել է փտախտ. պահանջվում է շտապ անդամահատում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2011 10:27

Քադաֆիի որդու մոտ բժիշկները հայտնաբերել են փտախտ:

Մի  քանի շաբաթ առաջ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների հարձակման ժամանակ նա կորցրել է  ցուցամատի մի մասը, բութն ու ճկույթը: Հիմա  գտնվում է Զինտան քաղաքում: «Վերքը պատված է փտախտային, մեռնող հյուսվածքով: Մատներն անհրաժեշտ է հեռացնել»,-ասել է ուկրաինացի բժիշկ Անդրեյ Մուրախովսկին, որն աշխատում է Զինտանում և հետազոտել է Սաիֆ ալ Իսլամին:

Բժիշկը  նրան վիրահատելու ցանկություն է հայտնել, սակայն  ովքեր հայտնաբերել են նրան, վախենում են, թե հիվանդանոցում Սաիֆին կսպանեն:

Լիբիայի նոր իշխանությունները որոշել են, որ Սաիֆին պետք է դատի ազգային  և ոչ թե Միջազգային դատարանը, որը նրան ձերբակալելու օրդեր է տվել: Քադաֆիի որդուն բռնած մարդիկ հրաժարվում են իրենց գերուն հանձնել մինչ այն պահը, երբ կձևավորվի նոր դատական համակարգ:

9  ամիս է տևել ապստամբությունը Քադաֆիի վարչակարգի դեմ: Երկրի գործերին ակտիվ մասնակցություն են ունեցել ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը:

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply