Անգլուհին ծիծաղի ձայնից կորցնում է գիտակցությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2011 10:21

Լիվերպուլի 26-ամյա բնակչուհին բացառիկ հիվանդությամբ է տառապում. նա կորցնում է գիտակցությունը կտրուկ ձայներից, վախից ու նույնիսկ ծիծաղից: Քեյթլին Ուոլեսին հիվանդությունը լրիվ փոխել է: Նրան ախտորոշել են կատալեպսիա` նյարդային համակարգի հիվանդություն, որի դեպքում ցանկացած անսպասելի հանգամանք հանգեցնում է գիտակցության կորստի: Այնպիսի հասարակ բաներ, ինչպիսիք են ասենք դռան թակոցը, շան հաչոցը, մեքենաների ազդանշանը,  կարող են հերթական նոպայի պատճառ դառնալ:

«Մի անգամ ես պարզապես ծիծաղում էի ինչ-որ բանի վրա ու կորցրի գիտակցությունս: Այդ ժամանակ ես չեմ կարողանում վերահսկել մկաններս, չեմ կարողանում ընտրել, թե որտեղ ընկնեմ, ես կարծես  անդամալույծ եմ դառնում»,-ասել է Ուոլեսը:

Ամուսինը միշտ կողքին է. փորձում է օգնել կնոջը, պահպանել այն ամենից, ինչը նրա մոտ նոպա կառաջացնի: «Երբ ուզում եմ ինչ-որ բան պատմել, առաջարկում եմ կնոջս նստել»,- պատմել է ամուսինը:

Խեղճ կինը ստիպված հրաժարվել է վարորդական իրավունքից ու ատամնաբուժական կլինիկայում աշխատանքից: «Ես քնում էի հեռախոսազանգից, անընդհատ քնատության պատճառով բազում սխալներ էի թույլ տալիս, դա իսկական տառապանք էր»,-խոստովանել է կինը:

Անցած  Ծննդյան տոներին  նրա վիճակն այնքան է լրջացել, որ անվասայլակով են տեղափոխել,  նա ոչինչ չի արել. ոչ ինքնուրույն եփել է, ոչ ցնցուղ ընդունել, ոչ էլ ինքնուրույն կերել: Ամուսինը միշտ կողքն է եղել: «Երբ վիճակս շատ էր ծանրանում, ես ուղղակի տնից  դուրս  չէի գալիս: Ամիսներ առաջ չգիտեի, թե ինչպես եմ ապրելու ու  որոշեցի կարդալ»,-հիշում է կինը:

Նա հանկարծ հասկացել է, որ ցանկանում է գրող դառնալ ու հիմա ժամանակ ունի ցանկությունն իրականության վերածելու: Ամուսնուն գաղափարը դուր է եկել ու անհամբեր սպասում է կնոջ առաջին գրքին:

Նարկոլեպսիայով մարդիկ ուղեղի աշխատանքի կարգավորման խնդիր ունեն և քնում են 2 ժամից ոչ ավելի: Նոպան կարող է  սուր զգացման, ծիծաղի, ուրախության, զայրույթի ու հիասթափության  հետևանքով առաջանալ: Հիվանդությունը կարելի է բուժել հակադեպրեսանտներով, որոնք կօգնեն ուղեղին իմունային համակարգի խախտումները կարգի բերել:

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply