Օլիմպիական ուղեգրի հույս կա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 25, 2011 10:14

Մայրաքաղաքի «Արարատ» հյուրանոցում անցկացված ձիասպորտի Հայաստանի ֆեդերացիայի գործկոմի  նիստում ամփոփվեցին մրցաշրջանի ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվեցին հաջորդ տարվա անելիքները:

Կատարվածի մասին հաշվետվությամբ հանդես եկավ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գիլոյանը: Մեր մարզիկները հաջողությամբ մասնակցել են միջազգային մրցաշարերի: Մասնավորապես, Գևորգ Հովհաննիսյանը հաղթող է ճանաչվել Թբիլիսիում կայացված Կովկասի գավաթի խաղարկությունում, որն աշխարհի գավաթի փուլերից մեկն է: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Քերի Աղաջանյան-Շոպֆը մասնակցել է 2012-ի Լոնդոնի օլիմպիադայի վարկանիշային 7 մրցման և վարկանիշային միվորներ է հավաքել: Մարզուհին մասնակցելու է վարկանիշային ևս 4 մեկնարկի ու հույսեր կան, որ նա կկարողանա Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Հայաստանում  անցկացվել են մի շարք մրցաշարեր:

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը հայտնեց, որ կազմակերպույունն առաջիկայում էլ հնարավորն անելու է , որպեսզի գրավիչ այս մարզաձևը մեր երկրում զարգանա: 2012-ին կազմակերպվելու են նաև նժույգավարգի մրցումներ:

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply