Թուրքիայում հերթական անգամ խանութից գողություն կատարող Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 25, 2011 9:37
Թուրքիայում հերթական անգամ Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել, հայտնում է վրացական itv.ge համացանցային հեռուստատեսությունը:
Այս անգամ Թուրքիայի ոստիկանները հատուկ գործողություներն իրականացրել են Տրապիզոն քաղաքում, որի ժամանակ էլ հենց ձերբակալել են Վրաստանի քաղաքացիներին` խանութից ապրանք գողանալու համար:
Ըստ թուրքական լրատվամիջոցների, ձերբակալվածներն գործել են իրենց կողմից մշակված հատուկ ծրագրով եւ ապրանքը խանութից այնպես են հանել, որ հատուկ սարքավորումներն այն չեն կարողացել արձանագրել:
Ձերբակալված Վրաստանի քաղաքացիները մոտ օրերս կկանգնեն դատարանի առաջ:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
