Լոնդոնում տեղադրել են աշխարհում ամենամեծ LEGO-տոնածառը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2011 9:04

Աշխարհում ամենաբարձր` 12.2 մետրանոց  LEGO-տոնածառը  տեղադրվել է Լոնդոնի Սենթ-Պանկրաս կայարանում:

Տոնածառը պատրաստելու համար  պահանջվել է 600 «աղյուսիկ»  և 172 պլաստմասե ճյուղ: Այն զարդարել են դանիացի կոնստրուկտորի պատրաստած դետալներից   հավաքած  1200 գունավոր գնդերը:

Տոնածառը հավաքելուն ու տեղադրելուն մասնակցել են դպրոցականներն ու սկաուտները:

Գաղափարը բրիտանացի Դունկան Տիտմարշինն է, ով  աշխարհում  LEGO –ի 13 սերթիֆիկացված մասնագետներից մեկն է:

Ի դեպ, անցյալ տարի  նույն կայարանում տեղադրված էր շամպայնի շշերից պատրաստված տոնածառ:

 

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply