Բուշի վրա կոշիկ նետած լրագրողն ազատ է արձակվել. նա ասում է`տանջանքների է ենթարկվել բանտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | September 15, 2009 19:26

artbushshoepoolԱնցած տարի ԱՄՆ նախագահ Բուշի վրա կոշիկ նետած իրաքցի տղամարդուն այսօր ազատ են արձակել բանտից:

«Բանտում ինձ ծեծել են լարերով, խողովակներով ու տանջել էլեկտրահոսանքով: Կոշիկ նետելուց անմիջապես հետո ինձ տեղափոխեցին հարևան սենյակ և ծեծեցին, չնայած դեռ մամուլի ասուլիսը շարունակվում էր»,- ազատ արձակվելուց քիչ անց ասել է լրագրող Մունթադար ալ-Զաիդին:

«Ես հերոս չեմ և դա ընդունում եմ. ես դա արեցի, որովհետև տեսնում էի, որ իմ երկիրը վառվում է»,-ասել է նա:

Ալ-Զաիդին, ով անցյալ տարի դեկտեմբերի 14-ին  կոշիկ էր նետել նախագահ Բուշի վրա`անվանելով նրան «շուն», ինչը Միջին արևելքում շատ ծանր վիրավորանք է համարվում, արդեն մեկ տարի է` ազատազրկված էր: Այժմ «խիզախ» իրաքցուն պայմանական ազատ են արձակել: Իրաքի օրենքներով`կալանավորը կարող է պայմանական ազատ արձակվել, եթե իր ազատազրկման ժամկետի երեք քառորդի ընթացքում լավ պահվածք է դրսևորել:

Ազատ արձակվելուց հետո իրաքցի լրագրողին ուղեկցել են Ալ-Բաղդադիա հեռուստաընկերություն, որտեղ նա խոսել է լրագրողների հետ Իրաքի դրոշակը պատկերող հագուստով:

Ալ-Զաիդին ասել է, որ ստիպված էր այդպես վարվել, քանի որ ականատես էր, թե ինչպես էին ԱՄՆ-ի ներխուժման հետևանքով իր երկրում ավելանում փախստականները, որբերն ու այրիները:

Ալ-Զաիդին ազատազրկման ենթարկվեց 3 տարի ժամկետով` «պաշտոնական այցի ժամանակ այլ երկրի նախագահին վիրավորելու համար»:

artshoethrowerafpgi«CNN»-ը հաղորդում է, որ անցած շաբաթվանից լրագրողի հարազատներն սկսել են նախապատրաստվել Ալ-Զաիդի ազատ արձակվելուն: Լրագրողի եղբայրը` Դիրղամ ալ-Զաիդին, ասել է, որ բազմաթիվ զանգեր են ստացել բանտարկված լրագրողի աջակիցներից, որոնք ցանկացել են գալ Բաղդադ` ողջունելու լրագրողին:

Լրագրողի համարձակ վարմունքը թեև շատ իրաքցիներ ցնծությամբ ընդունեցին, այնուամենայնիվ կային նաև կարծիքներ, որ դա դեմ էր հյուրընկալության սովորույթներին:

Ալ-Զաիդի եղբայրներն ասել են, որ ոմանք ցանկացել են նվերներ տալ, սակայն իրենք հրաժարվել են:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply