ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվել են «Հյուսիս-հարավե ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության` տեխնիկական առաջարկների փաթեթները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 24, 2011 19:14
Նոյեմբերի 24-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվել են «Հյուսիս-հարավե ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության` տեխնիկական առաջարկների փաթեթները:
Մրցույթին մասնակցելու հայտեր են ներկայացրել 4 կազմակերպություններ. hամատեղ ձեռնարկություն` Safege (Բելգիա) և Eptisa (Իսպանիա), Կոնսորցիում ` Roughton International Ltd. (Միացյալ Թագավորություն) , WYG International Ltd. (Միացյալ Թագավորություն) և “Ճաննախագիծ” (Հայաստան), համատեղ ձեռնարկություն` Renardet Ingenieurs Conseils S.A. (Շվեցարիա), Bonifica Italia S.r.l.&nbs! p; (Իտալիա) եւ Sambo Engineering Co., Ltd (Կորեա): Երկու ընկերություններ` SNC Lavalin (Կանադա) եւ կոնսորցիում ` Destia Finnroad Ltd (Ֆինլանդիա), Swedish National Road Consluting AB (Շվեդիա) , Sweco International AB (Շվեդիա), “Ճաննախագիծ” (Հայաստան) պաշտոնապես հայտնել են, որ չեն ներկայացնելու տեխնիկական և ֆինանսական առաջարկներ:
Նշենք, որ այսօր բացվել են միայն տեխնիկական առաջարկները եւ դրանց գնահատման գործընթացն ավարտելուց, համապատասխան հավանությունները ստանալուց հետո, հրապարակայնորեն կբացվեն այն կազմակերպությունների ֆինանսական առաջարկները, որոնց տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները կբավարարեն պահանջներին:
Տեղեկացնենք, որ մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է “Հայաստանի Հանրապետությունե օրաթերթում, Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքերում `2011թ. մայիսի 26-ին: Մինչև նշված վերջնաժամկետը հետաքրքրության հայտեր են ներկայացրել 21 կազմակերպություններ, որոնցից իրենց որակավորմամբ լավագույն վերոնշյալ 6 կազմակերպությունները գնահատող հանձնաժողովի կողմից ընդգրկվել են կարճ ցուցակում, որը հաստատվել է ԱԶԲ-ի, այնուհետև Կառավարման խորհրդի կողմից: Այդ կազմակերպություններին ուղարկվել է տեխնիկական և ֆիÕ! �անսական առաջարկներ ներկայացնելու հրավեր, եւ այդ առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել2011թ.-ի նոյեմբերի 24, ժամը 17:00 Երևանի ժամանակով:






Facebook
Tweet This
Email This Post
