Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հանդիպել է հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2011 19:10

Արամի 30 հասցեում տեղակայված շենքի քանդման դեմ հասարակական նախաձեռնության անդամների նոյեմբերի 23-ին կազմակերպած ակցիայի մասնակիցներին  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  տեղում հանդիպել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը: Վերջիններս մասնավորապես նշել են, որ տվյալ տարածքը ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ ճանաչվել է որպես բացառիկ `գերակա հանրային շահ և հայտարարվել է իրացման գոտի: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն , նոյեմբերի 24-ին կողմերը հանդիպել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում,որին մասնակցել է նաև տվյալ հատվածում կառուցապատման նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը: Լսելով հասարակական նախաձեռնությունների անդամների կարծիքները, Աշոտ Ալեքսանյանը նշել է, որ խնդրո առարկա շինությունը ընդգրկված չէ Ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում: Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ տարածքի իրացման վերաբերյալ կա կառավարության որոշում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply