Վիլնյուսում ողորմություն տվողներն օրինազանց են ճանաչվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2011 18:56

Վիլնյուսի  քաղաքային վարչությունն արգելել է քաղաքում ողորմություն տալ ու ողորմություն խնդրել: Արգելքի խախտումը դիտվելու է հասարակական կարգի խախտում: Բացառություն են եկեղեցու մուրացիկները, ինչպես նաև “սոցիալական միջոցառումների ժամանակ” փող  հավաքելը: Իշխանություններն իրենց որոշումը բացատրում են երկու փաստարկով.առաջին. մուրացիկները քաղաքի տեսքն են գցում, երկրորդ` հիմնականում ստացած ողորմությունը ծախսվում է ալկոհոլի վրա: Սակայն, դեռևս  նախատեսված չեն տուգանքներ  նրանց համար, ովքեր ողորմություն են տալիս: Նրանց կփորձեն տարհամոզել խոսքով:

 

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply