Հանրապետության ողջ տարածքում առկա են առատ տեղումներ` ձյան տեսքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2011 18:16

Նոյեմբերի 24-ի ժամը 15.00 – 17.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առկա են առատ տեղումներ` ձյան տեսքով /Սևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Կոտայք, Վարդենիս , Սիսիան, Տավուշ, Ապարան, Ճամբարակ, Մեղրի, Վանաձոր/: Կատարվում են մաքրման աշխատանքներ, հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այդուհանդերձ, ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով, մերկասառույց է առաջացել Գորիսի, Նոյեմբերյանի, Վանաձորի ավտոճանապարհներին, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ հատվածում, որոնք դժվարանցանելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին ե! րթևեկել ձմեռային անվադողերով:

 

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply