Լրագրողները շարունակում են չճշտված և սուտ լուրեր տարածել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 24, 2011 17:46

<<Lurer.com>>  ինտերնետային կայքէջում, ապա` <<Չորրորդ ինքնիշխանություն>>  օրաթերթի 2011թ. նոյեմբերի 23-ի համարում տպագրված <<Ով է մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավարը>>   հոդվածում հրապարակված փաստերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ստվեր են գցում պրոֆեսիոնալ լրագրողի գործունեության վրա` կոպիտ կերպով խախտելով լրագրողի էթիկայի կանոնները:

<<Lurer.com>>  էլեկտրոնային լրատվամիջոցի և <<Չորրորդ իշխանություն>> օրաթերթի հարգելի՛ լրագրողներ.

Վաղինակ Ջանազյանի կինը երբևէ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի դուստրը չի եղել (պետք չէ ընտանիքներում կռիվ գցել):

Նրա աները կենսաթոշակառու է և պետական պաշտոն երբեք չի զբաղեցրել: Ընտանիքի անդամները ոչ մի կապ և առնչություն չունեն «Անի» կաթնամթերքի գործարանի հետ, տնտեսական գործունեությամբ չեն զբաղվել ու չեն զբաղվում:

Վաղինակ Ջանազյանը  2007թ. հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործ չի քննել:

 

Թող շատերին հայտնի լինի, որ մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանն անցել է քննչական աշխատանքի մեծ դպրոց:

 

 

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply