Մոսկվայի քաղաքապետը շնորհավորել է Տարոն Մարգարյանին` Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2011 16:44

Շարունակվում են ստացվել շնորհավորանքներ`  Տարոն Մարգարյանի

Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Երևանի նորընտիր քաղաքապետին շնորհավորական ուղերձ է հղել նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, որում մասնավորապես ասված է.

 

Հարգելի Տարոն Անդրանիկի,

 

Մոսկվացիների և Մոսկվայի կառավարության անունից  ընդունեք մեր անկեղծ  շնորհավորանքները` Երևանի քաղաքապետի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ  Մոսկվայի և Երևանի միջև փոխշահավետ համագործակցությունը հետայսու ևս կզարգանա` իր ներդրումն ունենալով մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում:

Ընդունեք մեր անկեղծ բարեմաղթանքները, քաջառողջություն Ձեզ և հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում` ի բարօրություն Երևանի բնակիչների:

 

 

 

Ս.Ս. Սոբյանին

 

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply