Ավազակային հարձակում Քանաքեռավանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2011 16:08
Նոյեմբերի 23-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել:
Բնակարանի 17-ամյա բնակչուհին դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ ժամը 19.10-ի սահմաններում դիմակավոր անձը դուռը թակելուց հետո մտել է ներս, հարվածել իր դեմքին, սպառնալիքներ տվել, գումար պահանջել և հափշտակելով մոտ 220.000 դրամ արժողության ոսկյա զարդեր` դիմել  է փախուստի:
Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 684 անգամ:
Print Friendly

Leave a Reply