ԱԺ-ն ընդունեց հարկային փաթեթը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2009 19:47

d5a1d5a6d5a3d5a1d5b5d5abd5b6-d5aad5b8d5b2d5b8d5beԱզգային ժողովն այսօր 73 կողմ, 23 դեմ, 1 ձեռնպահ ձայների բաշխմամբ առաջին ընթերցմամբ  ընդունեց դեռ նախորդ նստաշրջանում քննարկված, ՀՀ կառավարության կողմից ներկայացված հարկային փաթեթը: Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» -ը և ՀՅԴ-ն:

Փաթեթով փոփոխություններ են առաջարկվում «Հարկերի մասին», «Ակցիզային հարկի մասին», «Ավելացված արժեքի մասին», «Շահութահարկի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Մասնավորապես` նախագծում հստակեցվել են խոշոր հարկ վճարող ընկերություններում  հարկային տեսուչի պարտավորությունները. վերջինս իրավասու է լինելու միայն պատրաստի ապրանքի առաքման ժամանակ հսկել բաց թողնվող արտադրանքի ֆիզիկական ծավալները, իրացման գները և միայն իրացման հետ կապված փաստաթղթերը: «Այսինքն` հարկային մարմնի ներկայացուցիչը զերծ է մնալու արտադրություն մուտք գործելուց. նրան հասու չեն լինելու արտադրական գաղտնիքները և ոչ էլ արտադրական պրոցեսները: Սա հիմնական փոփոխությունն է, որի շուրջ համաձայնության ենք եկել»,-պարզաբանեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

ԱԺ-ն մերժեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Ստեփան Սաֆարյանի առաջարկը` ԵԽԽՎ  թիվ 1677 բանաձևի համաձայն` հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացման, «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած վճիռը ի կատար ածելու կապակցությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարելուն:

Օրինագիծը 6-րդ նստաշրջանի օրակարգում ներառելուն կողմ է քվեարկեց միայն 17 պատգամավոր, դեմ` 53-ը, իսկ 18-ը մնացել են ձեռնպահ:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply