Խորհրդակցություն-սեմինար հեռանկարային ծրագրերի մասին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 24, 2011 14:54

Նոյեմբերի 25-ին, ժամը 1200-ին, ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում  կկայանա խորհրդակցություն-սեմինար` Հայաստանի Հանրապետությունում գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման համակարգի գործունեության և հեռանկարային ծրագրերի մասին /ԲՈՀ-ի ընթացիկ գործունեությունը, մասնագիտական խորհուրդների ստեղծման ու գործունեության սկզբունքները, գործող չափանիշների պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքների անհրաժեշտությունը, գիտական պարբերականներին ներկայացվող չափանիշերը, համակարգի գործունեությունը կանոնակարգող լրացուցիչ նախագծերը և այլն/:Զեկուցումով հանդես կգա ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Ա. Ղուկասյանը: Խորհրդակցությանը կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարարության, բուհերի և գիտական կազմակերպությունների ղեկավարները, մասնագիտական խորհուրդների նախագահներն ու գիտական քարտուղարները:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply