Փայլուն խաղ` Բրազիլիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 24, 2011 13:28

Բրազիլիայում շարունակվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մինչև 18 տարեկան խաղացողների մրցաշարում փայլուն է հանդես գալիս Սամվել Տեր-Սահակյանը: Հայ գրոսմայստերը անցկացրած 6 պարտիաներն էլ գրանցել է իր օգտին և վաստակած 6 մօիավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հերթական տուրում, հանդես գալով սև խաղաքարերով, նա պարտության մատնեց Սլովակիայի ներկայացուցիչ Թոմաս Պատենիային:

Մեր երկրի ներկայացուցիչների  6-րդ տուրի մրցելույթների արդյունքները.

Մ16 խումբ
Յանոջոզա – Գաբուզյան Հովհաննես` 0 : 1
Մոնս – Գրիգորյան Կարեն`   ½ : ½

Մասնակիցների դասավորությունը

1. Լաուրուսաս 5
2. Դրագուն 5
3. Գաբուզյան 5
23. Գրիգորյան 4

Ընդամենը՝ 104 մասնակից

Մ18 խումբ
Պատենյա – Տեր-Սահակյան Սամվել ` 0 : 1
Աղասարյան Ռոբերտ – Կորի` 0 : 1

Մասնակիցների դասավորությունը

1. Տեր-Սահակյան 6
2. Ֆեդոսեեւ 5
3. Ռոզեն 5
27. Աղասարյան 3,5

Ընդամենը՝ 93 մասնակից

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply