Սաուդյան Արաբիայում 4 քույրերը կտրել են իրենց եղբոր գլուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2011 12:20

Սաուդյան թագավորության Հաֆր էլ-Բաթին քաղաքում տեղի է ունեցել սահմռկեցուցիչ դեպք:

Չորս կանայք` 20-ից 40 տարեկան, զինվելով դանակներով, հարձակվել են իրենց հարազատ եղբոր վրա, սպանել նրան, ապա  գլխատել: Ընտանիքի մեծերը, հայտնաբերելով այլանդակված դիակը` զանգահարել են ոստիկանություն: Քույրերը փախել են տնից: Նրանց հայտնաբերել են քաղաքի ծայրամասում գտնվող հին, լքված տան մեջ:

Հիմա նրանց հարցաքննում են, սակայն կատարվածի մասին   բացատրություններ տալուց քույրերը  հրաժարվում են:

 

Դիտվել է 1812 անգամ:
Print Friendly

Leave a Reply