«Երիտասարդության ձայնը ռադիոյում» լրագրողական մրցույթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 24, 2011 11:26
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) կազմակերպում է ռադիո ռեպորտաժների, պատմությունների, ակնարկների լրագրողական մրցույթ` նվիրված Հայաստանում երիտասարդության խնդիրներին:
Մրցույթի նպատակը Երեւանից դուրս բնակվող երիտասարդներին աջակցելն է` նպաստելով ժողովրդավարական պատասխանատվության ձեւավորմանը, ինչպես նաեւ Հայաստանում երիտասարդության հիմնական խնդիրների նպատակային եւ համապարփակ լուսաբանմանը:
Լրագրողական մրցույթն անցկացվում է ՊԽԼԻ Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որը գործում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Նախագծի նպատակը լրագրողների ներուժի հզորացմանը նպաստելն է հատկապես երկրի հեռավոր շրջաններում, որտեղ լրատվամիջոցները հատկապես խոցելի են եւ պակաս զարգացած:
Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան ռադիոկայանները ներկայացնող լրագրողներն ու անկախ ռադիոթղթակիցները:
Ռադիո ռեպորտաժները պետք է հեռարձակված լինեն 2011-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 19-ը եւ կարող են ներկայացնել առողջապահության, գործազրկության, կրթության, արտագաղթի խնդիրները, խաղաղարար նախագծերը կամ նախաձեռնությունները, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական այլ թեմաներ, որոնք վերաբերում են Հայաստանի հեռավոր շրջաններում բնակվող երիտասարդներին:
Ռադիոնյութերը պետք է չգերազանցեն 4 րոպեն:
Նյութերը կարող են ներկայացվել մինչեւ 2011 թ. դեկտեմբերի 19-ը, ժամը 17:00:






Facebook
Tweet This
Email This Post
