«Հայկական ժամանակ». Գագիկ Ծառուկյանը ծնունդը կնշի Դուբայում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 24, 2011 10:41

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ չի հերքել թերթի տեղեկությունը, որ Ծառուկյանն իր ծննդյան օրն անցկացնելու է Դուբայում: «Հավանական է, որ Դուբայում նշի ընտանիքի հետ»,- ասել է խոսնակը:

Նոյեմբերի 25-ին լրանում է ԲՀԿ առաջնորդի 55-ամյակը: Ուշագրավ է, որ այս օրերին Դուբայում է գտնվում նաև ԱԺ այլևս նախկին նախագահ, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: Ըստ մամուլի հրապարակումների, Դուբայում է նաև Տաշիրի /Կալուգայի/ Սամվել Կարապետյանը, որը Ծառուկյանի և Աբրահամյանի երեխաների հարսանիքի քավորն է: Դուբայում են նաև Սամվել Ալեքսանյանը և Գագիկ Բեգլարյանը: Իշխանական կուլիսներում, ըստ այդմ, խոսվում է, որ Դուբայում Ծառուկյանի ծնունդի «քողի տակ» ներքաղաքական ռազբորկա է տեղի ունենալու, ինչը կազդի ներիշխանական հետագա զարգացումների վրա:

Tert.am

 

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply