Տարոն Մարգարյանը աստղաբաշխական պա՞րտք է ժառանգել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 24, 2011 10:25

«Հրապարակը» գրում է, որ վերջին մեկ տարում Երևանում կատարվող աշխատանքներն ըստ էության վերագրվում էին քաղաքապետ Կարեն Կարապետյանի շնորհքին։ Ոչ ոք չէր մտածում, թե որտեղից է քաղաքապետը գտնում այդ փողը, որ թափով ծրագրեր է իրականացնում։ Երևանցիներին թվում էր, թե նախկին բոլոր քաղաքապետերը պարզապես վատ են աշխատել՝ դա է պատճառը, որ մայրաքաղաքում տարիներ շարունակ ոչինչ չէր փոխում։ Պարզվում է՝ ընդամենը 10 ամիս աշխատած քաղաքապետն այդ աշխատանքների մեծ մասը, այսպես ասած, պարտքով է իրականացրել։ Դրանք կատարող կազմակերպությունների հետ պայմանագրեր է կնքել՝ առաջիկայում, ասենք, հաջորդ տարի վճարելու պայմանով։ Եվ ստացվել է այնպես, որ Տարոն Մարգարյանը ժառանգել է «մինուսով» բյուջե ոչ միայն այս տարեվերջի կտրվածքով, այլև հաջորդ տարվա համար, քանի որ վճարելիք գումարների չափը աստղաբաշխական է։

Tert.am

 

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply