«Ինտեր ՌԱՈ»-ն այլեւս չի ուզում կառավարել Հայկական ԱԷԿ-ը. «Կոմերսանտ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2011 10:21

«Կոմերսանտ» թերթն այսօր գրում է, որ ռուսաստանյան «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը դժգոհ է Հայկական ատոմակայանի /ՀԱԷԿ/ կառավարման պայմաններից եւ մտադիր է նախատեսված ժամկետից շուտ դադարեցնել պայմանագիրը:

Թերթը գրում է, որ քանի որ Հայաստանը չունի ազգային ատոմային օպերատոր, «Ինտեր ՌԱՈ»-ի միակ այլընտրանք կարող է դառնալ «Ռոսատոմ»-ը, սակայն ռուսաստանյան պետական կորպորացիան նախ եւ առաջ շահագրգռված է Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցմամբ եւ ոչ թե ատոմակայանի կառավարմամբ:

«Ինտեր ՌԱՈ»-ն 2003-ից հանդիսանում է ՀԱԷԿ-ը կառավարող ընկերություն, կառավարման պայմանագրի ժամկետը լրանում է 2013-ին: Հայաստանում «Ինտեր ՌԱՈ»-ին են պատկանում «Հայաստանի էլեկտրական ցանցերը» եւ «Հրազդանի ՋԷԿ» ընկերությունները:

Mediamax.am

 

Դիտվել է 682 անգամ:
Print Friendly

Leave a Reply