15 տարեկանում աբորտ. սեռական հասունացումն արագացել է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 15, 2009 17:23

study20of20woman20brushing20hair40 տարի առաջ աղջիկների մոտ դաշտանային ցիկլը սկսվում էր 14-14.5 տարեկանից, իսկ այսօր արդեն 12.5-13 տարեկանից: Իսկ եթե նախկինում տղաների մոտ սեռական հասունացումը սկսվում էր 14-16 տարեկանից, ապա այսօր` արդեն 13-15-ում: Ուսումնասիրությունները վկայում են, որ 40 տարին մեկ սեռական հասունացումը 1-1.5 տարով ավելի վաղ է սկսվում: Այս մասին տեղեկացնում է սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը. «Այսօր արդեն աղջիկների մոտ սեռական հասունացումը սկսվում է 12-14 տարեկան հասակում, որը դրսեւորվում է կաթնագեղձերի մեծացմամբ, ցայլքի մազակալմամբ, կազմվածքի ձեւավորմամբ կանացի տիպով` նեղ ուսեր, լայն կոնք: Տղաները, որպես կանոն, ավելի ուշ են հասունանում` 13-15 տարեկանում: Նրանց մոտ ի հայտ են գալիս սեռական հասունացման նշանները` մարմնակազմվածքի ձեւավորում` նեղ կոնքերով եւ լայն ուսերով, ցայլքի մազակալում, սկսում է կոշտանալ ձայնը, նկատվում է սեռական օրգանների մեծացում», – ասում է սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանը:

Սեռական հասունացումը հանգեցնում է սեռական հորմոնների կտրուկ հոսքի, ինչի արդյունքում փոխվում է նաեւ պատանիների վարքագիծը: Տղաները դառնում են ավելի ագրեսիվ, իսկ աղջիկներն` ավելի ամաչկոտ, հեզ: Առաջանում է հետաքրքրություն, հակում դեպի հակառակ սեռը, այսինքն` ձեւավորվում է սեռական լիբիդոն` ցանկությունը, հայտնվում են երազներ այդ թեմայով, սիրահարություններ: «Տղաների մոտ նկատվում է առնանդամի գիշերային գրգռվածություն` Էրեկցիա, նաեւ գիշերային սերմնաժայթքումներ: Այս շրջանում նկատելի է նաեւ ձեռնաշարժության երեւույթը, որը հանդիպում է գրեթե բոլոր պատանիների մոտ: Այն սեռական օրգանների հպումն է, որն առաջացնում է հաճելի զգացողություններ: Ձեռնաշարժությունն արատավոր երեւույթ չէ, եթե իհարկե չափի սահմաններում է», – նշում է Արամ Բարսեղյանը:

Ըստ սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանի` արագ սեռական հասունացումը կապված է էկոլոգիական, սննդային տարբեր գործոնների հետ. «Այսօրվա ե՛ւ էկոլոգիան, ե՛ւ սնունդը կարող են նպաստել ավելի արագ սեռական հասունացմանը: Մթնոլորտում ածխաթթու գազի շատանալը հանգեցնում է սեռական գեղձերի ակտիվ գործունեությանը: Իսկ սննուդն էլ այսօր գենետիկորոն փոփոխված է: Գյուղատնտեսության մեջ այսօր ստանում են ավելի բերքատու սորտեր, որոնց մեջ բարձր է սպիտակուցների քանակը, որոնք եւս նպաստում են առավել ինտենսիվ սեռական գեղձերի գործունեությանը»:

Սեռական հասունացման արագությունը կախված է նաեւ աշխարհագրական դիրքից: Հայտնի է, որ հյուսիսային ազգերը, ի տարբերություն հարավայինի` ավելի ուշ են հասունանում: Սա պայմանավորված է օրվա լուսավոր ժամերի թվով: Արեւի լույսն անդրադառնում է կենսաբանական պրոցեսների վրա եւ նպաստում սեռական գեղձերի ակտիվ սինթեզին:

Արագ սեռական հասունացումը պետք է տարբերակել վաղաժամ սեռական հասունացումից, որն արդեն հիվանդություն է եւ կարող է կապված լինել կենսաբանական, հոգեբանական տարբեր պատճառների հետ, ինչպես նաեւ մեծահասակների կողմից երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների հետեւանքով, ինչը նպաստում է ավելի վաղ եւ արագ սեռական հասունացմանը եւ սեռական ցանկության առաջացմանը: Ըստ Արամ Բարսեղյանի` Հայաստանում այժմ նկատելի է սեքսուալ հեղափոխության երեւույթը, երբ մարդիկ ավելի վաղ են սկսում ապրել սեռական կյանքով: Անգամ հասունացման տարիքում արդեն սեռական հարաբերություններ են ունենում. «Ես ունեցել եմ պացիենտ` 15 տարեկան, ով արդեն հղիացել է եւ աբորտ արել, 17 տարեկան մի աղջիկ, ով արդեն 3 անգամ աբորտ էր արել: Ազատ վարքագիծը հանգեցնում է ավելի վաղ սեռական հարաբերությունների, ինչի հետեւանքով ավելի վաղ է սկսում զարգանալ սեռական ֆունկցիան»:

Ըստ 1980-ականների եվրոպացի մի շարք սեքսապաթոլոգների կատարած ուսումնասիրությունների` առաջին սեռական հարաբերությունն ավելի ուշ են ունենում ուսանողները, քան նրանք, ովքեր դպրոցն ավարտելուց հետո ամուսնանում են:

Այսուհանդերձ Հայաստանում «սեռական հեղափոխությունը» դեռեւս կրթության ոլորտ չի մտել, եւ սեռական դաստիարակություն գոյություն չունի:

Երեւանի պետական ԲԺշկական Համալսարանում սեսքսապաթոլոգիա առարկան սկսում են անցնել ընդամենը 6-րդ կուրսից: Այն որ սա բավականին ուշ է, համաձայնում է նաեւ ԵՊԲՀի Սեքսապաթոլոգիայիեւ ռեպրոդուկտալոգիայի ամբիոնի դասախոս Սեւադա Հակոբյանը: Ծրագիր կա, որ այն դասավանդվի ավելի վաղ կուրսերում:

Բժիշկը նշում է նաեւ, որ սեռադաստիարակության դասավանդման համապատասխան ծրագիր է ներկայացվել կառավարությանը, որի հավանության արժանացման դեպքում, սեռական դաստիարակություն կսկսեն անցնել նաեւ դպրոցների ավագ դասարաններում:

Դիտվել է 6370 անգամ:
Print Friendly

Leave a Reply