Էրդողանը ներողություն է խնդրում քրդերից ու ռմբակոծում նրանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2011 9:31

Թուրքիայի վարչապետ Էրդողանը   անցյալ դարի 30-ականներին քրդական ապստամբությունը թուրքերի կողմից ճնշելու ու 13 806 քրդերի սպանության համար անսպասելի ու պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես ներողություն է խնդրել, ընդ որում` գրավոր: «Եթե անհրաժեշտություն կա ներողություն խնդրելու պետության անունից, ես միշտ պատրաստ եմ այդ անել»,-հայտարարել է Էրդողանը:

Դրան զուգահեռ, թուրքական ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավարությանը, որպեսզի այդտեղից քշեն Քրդական աշխատավորական կուսակցության ընդհատակյա գործիչներն: Գրոհայիններից մեկը վիրավոր է, պատճառված է նյութական մեծ վնաս:

 

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply