Բրիտանացի համասեռամոլներից հետո կարող են պսակադրվել դանիացիները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2011 9:03

Արդեն կես տարուց դանիացի համասեռամոլները կարող են պսակադրվել եկեղեցում: Սակայն միայն այն դեպքում, եթե եկեղեցու գծով նախարարությունը հավանության արժանացնի օրինագիծը:

«Մենք ակնկալում  ենք, որ առաջին եկեղեցական ամուսնությունը տեղի կունենա ամռանը»,- հայտարարել է Դանիայի բողոքական եկեղեցու թերթի խմբագիրը:

Եկեղեցականներին  չեն ստիպի պսակադրել միասեռական զույգերի միությունը, եթե նույնիսկ օրենքը հավանության արժանանա, սակայն ցանկացողները կարծում են, որ կարող են այդ խնդրից գլուխ հանել:

«Մեկը «չէ» կասի, իսկ մյուսը կհամաձայնի»,- ասել է խմբագիրը:

Իսկ բրիտանացի համասեռամոլները կարող են ամուսնանալ միայն դեկտեմբերի 5-ին: Դա էլ հնարավոր կդառնա, եթե եկեղեցու ներկայացուցիչները համաձայնություն տան: Հիմա պսակադրության հանդիսությունները բրիտանական եկեղեցիներում օրենսդրորեն արգելված են:

 

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply