Յուղոտ մազերը հիվանդություն է, որ բերում է մազաթափության

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | September 15, 2009 17:18

health_briefs_hair«Նորից մազերս յուղոտվել ենախր ընդամենը 2 օր առաջ էի լվացել: Չգիտեմ ի՞նչ անեմ»: Այս արտահայտությունը կարելի է հաճախ լսել: Շատերն են գանգատվում յուղոտ մազերից, փորձում տարբեր միջոցներ, բայց լիովին չեն ապաքինում: Իսկ մի մասի համար յուղոտ մազեր ունենալն արդեն սովորական է դարձել, եւ միակ լուծումը դրանք հաճախակի լվանալն է:

Իրականում գլխամաշկի յուղոտվածությունը հիվանդություն է` սեբորեա: Ինչպես պարզաբանում է ալերգոլոգ Սուսաննա Ստեփանյանը` սեբորեան մաշկի ճարպային մասի գերարտադրությունն է, որը կարող է հանգեցնել մազաթափության: «Վերջին ժամանակներում այս հիվանդության մեծ աճ է նկատվում, – ասում է նա, – բավականին շատ են դիմում մազերի յուղոտվածության խնդիրներով: Մենք նախ, իհարկե, պարզում ենք պատճառները, որոնք կարող են լինել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին»: Ստեփանյանն ասում է, որ ներքին պատճառները կապված են հորմոնալ, նյութափոխանակության խախտումների հետ, էնդոկրին (համակարգ, որ կարգավորւմ է վահանաձեւ գեղձի, մակերիկամն»րի, սեռական հորմոններ արտադրողօրգանների աշխատանքը), նյարդային համակարգերի ֆունկցիաների խախտման հետ:

Սեբորեայի առաջացման արտաքին եւ այսօր ամենաառաջնային պատճառներից մեկն էկոլոգիան է` օդի աղտոտվածությունը, արտանետումների մեծ քանակը, որոնք էլ հենց նպաստում են այս հիվանդությանառաջացմանը: Արտանետումների հետանքով մարդու մոտ առաջանում են ներքին օրգանների, նյութափոխանակությանֆունկցիաների խախտումներ, որոնք էլ հանգեցնում են սեբորեայի առաջացմանը: «Օրիանակ` բենզինը եւ այլ թունավոր քիմիական նյութեր, որոնք արտանետվում են օդ ազդում են մաշկի եւ մազերի ստրուկտուրայի վրա, – ասում է ալերգոլոգը, – դրանք, ներծծվելով մաշկի մեջ, ազդում են ճարպագեղձերի վրա եւ հանգեցնում ճարպի արագ արտադրմանը: Իր բացասական ազդեցությունն ունի նաեւ փոշին, որը, փակելով մաշկի ծակոտկիները, ներծծվում է եւ փոխում մաշկի եւ մազերի ստրուկտուրան, նպաստում ճարպագեղձերի ակտիվ գործունեությանը»: 22 ամյա Լիանան ասում է, որ մի քանի տարի արդեն իր մազերը յուղոտ են, իսկ առաջ չոր էին. «Պատրաստվում էի ընդունելության քննությունների համար ու նկատեցի, որ շատ յուղոտ են դարձել, – պատմում է նա, – փորձել եմ տարբեր շամպուններ, քսուքներ, որոնք մասամբ են օգնում, բայց դեռ ամբողջությամբ չեն վերացրել»: Ալերգոլոգիպարզաբանմամբ` իսկապես քննական շրջանում մազերը կարող են յուղոտվել` պայմանավորվածսթրեսներով, նյարդային լարվածությամբ: Սեբորեայի մյուս պատճառներից կարող են լինել նաեւ անորակ շամպունները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ներկեր, արոմատիզատորներ: Ճարպային սննուդը նույնպես հանգեցնում է ճարպային գերարտադրությանը:

«Սեբորեայի խնդիրներով դիմում են եւ՛ մեծահասակները եւ՛ երիտասարդները, բայց այն ավելի շատ նկատվում է 14-20 տարեկանների շրջանում, այսինքն` հասունացման տարիքում, – ասում է Ստեփանյանը, – գլխամաշկի յուղոտվածությունը կարող է զուգակցվել նաեւ թարախային բշտերով, որոնք կարող են առաջանալ նաեւ դեմքի, պարանոցի, մեջքի վրա»: Սեբորեան բուժելու համար նախ եւ առաջ հարկավոր է վերացնել ներքին խնդիրները, եւ միայն արտաքինը` մաշկը բուժելը, օգուտ չի տա: Այդ նպատակով նշանակվում են տարբեր դեղամիջոցներ, վիտամիններ:

Դրանց հետ զուգահեռ բժիշկը խորհուրդ է տալիս նաեւ օգտագործել յուղոտ մազերի համար նախատեսվածբուժական շամպուններ: Ինչպես նաեւ առավել արդյունավետ արդյունքի համար լվանալուց հետո մազերը պետք է ողողել երիցուկով, եղինջով, գայլուկի կոներով պատրաստվածթուրմերով շաբաթական 2 անգամ, 1-2 ամիս:

Յուղոտ մազեր ունեցողները պետք է խուսափեն եւցուրտ եւշատ տաք եղանակից: Ցուրտ եղանակին գլխամաշկի անոթները թեեւ նեղանում են, բայց տաք միջավայր մտնելիս` դրանք լայնանում են, որը, եւ, նպաստում է ճարպային գերարտադրությանը: Արեւը, ֆենը, տաք ջուրը եւս խթանում են գլխամաշկի յուղոտվածությանը: Եղանակիազդեցությունից խուսափելու համար ամենից հարմար տարբերակը գլխարկ կրելն է:

Դիտվել է 9637 անգամ:
Print Friendly

Leave a Reply