Առաջատարների շարքերում նեղվածք է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 23, 2011 21:33

Մոսկվայում անցկացվող շախմատի Միխաիլ Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Սերգեյ Կարյակինի հետ: Մրցակիցները կատարեցին 38 քայլ: Տուրի մյուս հանդիպումներն այսպիսի ելքեր ունեցան`Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կառլսեն` 0,5:0,5: Պյոտր Սվիդլեր-Յան Նեպոմնյաշչի` 0,5:0,5, Բորիս Գելֆանդ-Վլադիմիր Կրամնիկ` 0,5:0,5, Հիկարու Նակամուրա-Վասիլի Իվանչուկ` 0:1:

Առաջատարների շարքերում նեղվածք է: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են` Արոնյանը, Կառլսենը, Կարյակինը, Նեպոմնյաշչին, Իվանչուկը:

 

 

 

 

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply