Ֆինանսների նախարարությունը համոզված է, որ ճիշտ ուղի է ընտրել

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 23, 2011 12:26

Օրեր առաջ ՙԱնկախ՚ շաբաթաթերթը դիմել էր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին` խնդրելով ներկայացնել իր տեսակետը 2012 թ. պետական բյուջեի ծրագրում տեղ գտած քաղծառայողների սոցիալական ապահովության 18 միլիարդ դրամանոց փաթեթի վերաբերյալ: Նախարարությունից արդեն ստացվել է պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև.
-Քաղծառայողների համար սոցիալական ապահովության փաթեթի ներդրման անհրաժեշտությունը և հիմնավորումը:-Սոցիալական ապահովության փաթեթի ներդրումն ուղղված է աշխատակիցների սոցիալական կարիքների ապահովմանը, աշխատակիցների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, աշխատանք փնտրողների համար գրավչության ապահովմանը, ինչպես նաև կադրերի հոսունության կրճատմանը: Նմանատիպ փաթեթները լայնորեն տարածված են զար•ացած երկրներում և հաճախ հանդիսանում են պետական վարձատրության համակարգի հիմնական առանձնահատկությունը: Փաթեթը կրում է սոցիալական բեռի առավել արդար բաշխման և սոցիալական համերաշխության գաղափարը, ինչն ընկած է նաև այս տարվա բյուջեի նախագծի թե° հարկային և թե° ծախսային մասերի հիմքում: Փաթեթը հավասար է ծրագրում ներգրավված բոլոր մակարդակների աշխատողների համար: Սա փաթեթի գլխավոր առավելություններից է: Անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից` աշխատողները հնարավորություն ունեն հավասարաչափ օգտվելու նախատեսված սոցիալական ծառայություններից, որոնք ներառում են կրթության, առողջապահության, հանգստի կազմակերպման և բնակարանային ապահովման ոլորտները: Սրանք սոցիալական տեսանկյունից առաջնահերթ ոլորտներ են, որոնք հաճախ այլ հավասար պայմաններում ֆինանսավորվելու հնարավորություն չեն ունենում: Ընդ որում` որոշ դեպքերում փաթեթն օգտակարության ավելի մեծ աճ է ապահովում, քան դրամական վարձատրությունը, օրինակ` բժշկական ապահովագրության դեպքում:
– Ի±նչ կտա այդ փաթեթի ներդրումը քաղծառայության ոլորտին:- Սոցիալական փաթեթը լավ •ործիք է աշխատաշուկայում քաղծառայության համակարգին գրավչություն հաղորդելու համար: Որպես կանոն, պետական համակար•ի աշխատավարձերը, մասնավոր ոլորտի հետ համեմատած, նվազ մրցակցային են: Բազմաթիվ երկրներում մասնավորն ավելի բարձր վարձատրություն է առաջարկում, իսկ պետական համակարգը փոխարենն առաջարկում է տարբեր տեսակի ոչ դրամական պարգևատրումներ` աշխատավարձերի տարբերության բացը լրացնելու համար: Նմանատիպ ծրագիր է նաև սոցիալական փաթեթը, որը, մեղմելով աշխատակիցների սոցիալական խնդիրները, կնպաստի նաև աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և կադրերի հոսունության կրճատմանը:  – Արդյոք արդարացված է այդպիսի փաթեթի ներդրումն անմիջապես հետճգնաժամային և այդ ճգնաժամի սպասվող նոր ալիքի պայմաններում:- Բնականաբար, սոցիալական փաթեթի ներդրումն արդարացված է, քանի որ այս  հետճգնաժամային փուլում փաթեթն առաջնահերթ աջակցում է քիչ եկամուտներ ունեցող բնակչությանը` լուծելով մի շարք սոցիալական խնդիրներ: Մակրոտնտեսական կայունության տեսանկյունից փաթեթը նույնպես անվտանգ է. աջակցում է տնտեսական աճին` ունենալով գնաճային ամենափոքր ներուժը: Ըստ հաշվարկների` փաթեթում ընդգրկված առողջապահության, կրթության և բնակապահովման ոլորտների աջակցության շնորհիվ առնվազն 100 հազար պետական ծառայողների համար կապահովվի շուրջ 10 տոկոս սպառման աճ:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply