Խմող եվրոպացիների մեջ առաջին տեղում են բժիշկներն ու իրավաբանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2011 17:22

Պարզվել է, որ բարձրվարձատրվող ու ինտելիգենտ համարվող մասնագիտությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են իրավաբաններն ու բժիշկները, մասնավորապես, վիրաբույժները, ատամնաբույժներն ու անասնաբույժները, եվրոպացիների մեջ ամենախմողն են: Հետազոտության հեղինակները բրիտանական բժշկական կյազմակերպության ներկայացուցիչներն են, ընդ որում, եվրոպացի բժիշկները շատ  զարմացած են, քանի որ խմում են հիմնականում այն մարդիկ, ումից կախված են մարդկային ճակատագրեր: Նրանց տվյալների համաձայն,  երկրում ալկոհոլամոլ է յուրաքանչյուր 15-րդ բժիշկը և նրանց մոտ լյարդի ցիրոզով հիվանդանալու հավանականությունը եռապատկվում է,  մյուս ոլորտի աշխատողների համեմատ: Ամենին հավելած, եվրոպացի իրավաբանների 24%-ն է ալկոհոլամոլ: Ամենախմող երկիրն Իռլանդիան է: Բրիտանիան, ինչպես և Իռլանդիան  ալկոհոլամոլության ու սխալ սնվելու հեևանքով առաջացած մարսողական տրակտի քաղցկեղի քանակով առաջին դիրքերում է:

 

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply