Պորտուգալացի կոնստրուկտորը ստեղծել է ապագայի ամպանման ինքնաթիռ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2011 16:51

Պորտուգալացի կոնստրուկտոր Տյագո Բարոսը իսկական հեղափոխական ինքնաթիռ է ստեղծել, որը նման է ամպի: Այն թույլ կտա ուղևորներին ոչ միայն  վայելել թռիչքը ,այլև զգալ, թե ինչպես են լողում ամպերը: Այս անսովոր ինքնաթիռը, որը կոչել է «Passing Cloud» անունով («Թռչող ամպ»), կարող է ինքնուրույն թռչել ու քամու օգնությամբ կառավարվել: Ընդ որում, հնարամիտ կոնստրուկտորը մտադիր է  ստեղծել «իննովացիոն օդագնաց», որն արտաքինից մի քանի փուչիկների նման է, որոնք չժանգոտվող մետաղից են` պատված հատուկ նեյլոնե կտորով: Կոնստրուկտորը նշել է, որ իր նպատակն է` նվազագույնի հասցնել մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակն ու ստեղծել իննովացիոն, էսթետիկ,  ինքնատիպ ու դինամիկ տրանսպորտային միջոց: 33-ամյա կոնստրուկտորը հույս ունի իր գյուտը մասսայական արտադրություն սկսել:

 

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply