Սիցիլիան ու Կորսիկան ջրի տակ են անցնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2011 16:23

Կորսիկայի հարյուրավոր բնակիչներ ուժեղ ջրհեղեղների հետևանքով լքում են իրենց տները, քանի որ հորդառատ անձրևները չեն դադարում արդեն 3 օր: Գետերը դուրս են եկել հունից, մի քանի բնակավայր է հայտնվել ջրի մեջ: Տրանսպորտի աշխատանքը կանգնել է, ջուրը ողողել է փողոցներն ու կամուրջները: Տասնյակ վարորդներ իրենց ավտոմեքենաներում  գերության մեջ են հայտնվել ու ստիպված փրկարարներ  կանչել:

Զոհերի ու տուժածների մասին տեղական իշխանությունները տեղեկություններ չեն հայտնում:

Նման իրավիճակ է  նաև Սիցիլիայում: Մեսինայում մեկ օրվա  մեջ ամսական նորմի չափով   անձրև է տեղացել: Գլխավոր ավտոմայրուղին փակ է: Տեղի բնակչությունը այս ջրհեղեղը համեմատում է  2 տարվա վաղեմություն ունեցողի  նմանատիպ իրավիճակի հետ, որի ժամանակ 30 մարդ զոհվեց:

 

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply