«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնն Արցախում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 23, 2011 17:23

2011թ-ի նոյեմբերի 19-21-ը ”Ոսկե ծիրանն անիվների վրա” կինոփառատոնը 5-րդ անգամ այցելեց Արցախ՝ կինոցուցադրություններ կազմակերպելով Ստեփանակերտում և Շուշիում: Ֆիլմացանկում ընդգրկված էին ”Ոսկե ծիրան” 8-րդ կինոփառատոնի ֆիլմերից լավագույնները և մրցանակակիրները: Ցուցադրվեցին 9 ֆիլմ՝ խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ: Փառատոնի բացումը միաժամանակ տեղի ունեցավ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում և Շուշիի ”Նարեկացի” արվեստի կենտրոնում:

«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը Արցախում իրականացվեց ԼՂՀ Մշակույթի և Երիտասարդության հարցերի նախարարության, ”Փյունիկ” մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ”Արցախ Բրենդի Կոմպանի”-ի աջակցությամբ:

”Ոսկե ծիրանն անիվների վրա” կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply