Արաբական արքայադուստրը Փարիզում գնել է 12.5 մլն-անոց առանձնատուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2011 15:22

Փարիզի կենտրոնում  արաբական արքայադուստրը 12,5 մլն եվրոյով առանձնատուն է գնել: Գնորդուհու անունը դեռևս չի հրապարակվում: XIX  կառույցի լուսամուտներից երևում է Էյֆելյան աշտարակը: Այն զբաղեցնում է 672 քառ մետր տարածք: Ինչ որ ժամանակ այս շենքում լիցեյ է եղել, տունն այգի չունի: Գործարքի ժամանակ նշվել է, որ 1 քառ մետրը կարժենա 18.65 հազար եվրո: Դա ռեկորդային գին է անշարժ գույքի փարիզյան շուկայում: Վերջերս Փարիզում զգալիորեն կրճատվել են անշարժ գույքի հետ կապված գործարքները:

 

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply