Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 9, 2009 16:34
Հունիսի 25-26-ը Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Պատվիրակության կազմում ներգրավված Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը տեղեկացրել է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, երկու պետությունների հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն առնչվող խնդիրներ:
Բայբուրդը հայ-վրացական հարաբերությունները բնութագրում է որպես երկու բարեկամական երկրների եւ ժողովուրդների միջև շատ կայուն ու դինամիկ զարգացող կապեր: Հայաստանի եւ Վրաստանի միջև, ըստ նրա, լուրջ հիմնախնդիրներ չկան, կան հարցեր, որոնք ծագում են և’ Հայաստանում, և’ Վրաստանում բարեփոխումների գործընթացում:
«Վրաստան-Հայաստան հարաբերությունները 2009թ-ին ավելի խորն են եւ ջերմ, քան 5-10 տարի առաջ»,-ասել է խորհրդականը` նկատելով, որ երկու պետություններն էլ ձգտում են ավելի ամրապնդել ստեղծված բարեկամական մթնոլորտը:






Facebook
Tweet This
Email This Post
