Իսպանիայի թագավորը պաշտոնական հանդիպման է ներկայացել աչքի տակ կապտուկով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2011 13:42

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը պաշտոնական հանդիպման է ներկայացել աչքի տակ կապտուկով ու կոտրված քթով: Ինչպես բացատրել է 73-ամյա թագավորը, ճակատով բախվել  է  դռանը:

Չնայած կատարվածին, նա երեկ մասնակցել է Սուդանի, Բելգիայի, Մալայզիայի, Հնդկաստանի ու Կիպրոսի դեսպանների հետ հանդիպմանը, որոնք թագավորին են հանձնել իրենց հավատարմագրերը:

Հանդիպումից հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, նա  հայտարարել է. «Ահա թե ինչ է լինում, երբ հարվածվում ես դռանը»:

Վնասվածքները չեն ազդել թագավորի օրակարգի վրա: Նույն օրը  երեկոյան նա մասնակցել է նաև շրջակա միջավայրի պաշտպանության համար  պագևատրման արարողությանը: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ . 1981-ին Իսպանիայի միապետի հետ նման դեպք կատարվել է. այն ժամանակ նա հարվածվել էր ապակեպատ դռանը, որը ջարդուփշուր էր եղել, իսկ ինքը` թագավորը,  բազմաթիվ կտրվածքներ էր ստացել, այդ թվում և բավականին լուրջ ու նրան շտապ հոսպիտալացրել էին: Խուան Կառլոսը նաև լեռային դահուկի  ու որսի սիրահար է. մի քանի անգամ վնասվածքներ է ստացել նաև որսի ու լեռնադահուկային սահքուղիների վրա:

 

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply