Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ռազմական համաձայնագիր Է ստորագրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2009 18:57

800px-flag-map_of_russiasvgՌուսաստանի նախագահի կարգադրությամբ ՌԴ-ի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովն այսօր Աբխազիայի և Հարավային Օսիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Մերաբ Կիշմարիայի և Յուրի Տանաևի հետ համաձայնագիր Է ստորագրել ռազմական բնագավառում համագործակցելու մասին:

«Փաստաթղթերի համաձայն` Ռուսաստանին հնարավորություն Է տրվում Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում կառուցել, օգտագործել և կատարելագործել ռազմական ենթակառուցվածքն ու ռազմակայանները, ինչպես նաև համատեղ զորախմբեր ստեղծել ինչպես խաղաղ, այնպես Էլ պատերազմի ժամանակ»,-ասել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Ալեքսեյ Կուզնեցովը` մեկնաբանելով ստորագրված համաձայնագիրը:

Պայմանագրերի համաձայն` Աբխազիայում ռուսաստանյան ռազմակայանի շտաբը տեղակայվելու Է Գուդաուտայում, Հարավային Օսիայում` Ցխինվալում: Յուրաքանչյուր ռազմակայանի անձնակազմի թվաքանակը կհասնի 1700-ի:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply