Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել հայ ավանդական կուսակցությունների անդամների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 23, 2011 13:37

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի եւ Ռամկավար Ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատասխանատուների հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին եւ Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում, Հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում:
Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական

 

 

ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply