Առաջին անգամ Բոլիվիայում 6,7 մագնիտուդով երկրաշարժ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2011 13:18

Հարավամերիկյան Բոլիվիայի հյուսիս –արևելքում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ  երկրաշարժ է եղել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է  Տրինիդադ քաղաքից   60 կմ հեռավորության, իսկ օջախը` 533 կմ խորության  վրա:

Երկրակեղևի տատանումներ են զգացվել երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև հարևան Պերուում ու Չիլիում:

Բոլիվիայի որոշ  շենքերից տարհանել են բնակչությանը: «Նման մագնիտուդով ու այդքան խորության օջախով երկրաշարժ Բոլիվիայում առաջին անգամ է արձանագրվում»,- ասել է սեյսմիկ ծառայության աշխատակից Գիդո Ավիլան:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply